Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային`վերջինիս խնդրանքով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է եւ տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:
Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայիբարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջեւ փոխգործակցությունը:


























