Եվրամիությունը հրապարակել է նոր «սեւ ցուցակ» Ռուսաստանի դեմ: Ընդլայնված ցանկում 12 ռուսաստանյան պաշտոնյաներ են, որոնց արգելվել է մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց բանկային հաշիվները եվրոպական բանկերում «սառեցվել» են:
Ցանկում ընդգրկվել են «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը, Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան:
Ցանկում ընդգրկվել են նաեւ սեւծովյան նավատորմի ղեկավարներ, պաշտոնյաներ Ղրիմից:
Եվրամիության հայտարարության համաձայն, ցանկն ընդլայնվել է, քանի որ Ռուսաստանը «քայլեր չի ձեռնարկել ուկրաինական ճգնաժամի ապասրման ուղղությամբ»:




























