Ուկրաինան դիմելու է միջազգային դատարաններ ընդդեմ Ռուսաստանի՝ Ղրիմում ունեցվածքը յուրացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Այժմ լուրջ քննարկում է գնում, թե ինչ ֆինանսական պատասխանատվությունէ սպասվում Ռուսաստանին Ղրիմում տեղի ունեցած իրադարձույունների համար: Ռուսաստանի Դաշնությունը զենքի կիրառմամբ թալանել է Ուկրաինան, ազգայնացրել Ուկրաինայի պետական սեփականության տասնյակ օբյեկտներ: Խոսքը ոչ թե միլիարդների, այլ հարյուրավոր միլիարդների մասին է: Միջազգային դատարաններում Ռուսաստանը սեղմ ժամկետներում համապատասխան հայցեր է ստանալու ուկրաինական պետությունից: Կողոպուտի համար պետք է վճարել»,- ասվում է Յացենյուկի ֆեյսբուքյան էջում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:




























