Եվրոպական միությունը որոշել է ավելացնել մակրոֆինանսական օգնությունն Ուկրաինային մինչեւ 1,61 մլրդ եվրո: Գումարները կստացվեն մինչեւ այս տարվա մայիս, հայտնել է վարչապետ Արսենի Յացենյուկը Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում, որտեղ վայրէջք էր կատարել Բրյուսելից: Նա նաեւ հաղորդել է, թե գազը Եվրոպայից Ուկրաինայի համար կլինի 150 դոլարով պակաս՝ 1 խմ-ի համար, քան Ռուսաստանից:

Վարչապետն ընդգծել է, թե Ասոցացման համաձայնագրից հետո եվրոպական շուկաներն ինքնաբերաբար բացվել են Ուկրաինայի համար, հաղորդում է «Сегодня.ua»-ն:

Բացի այդ, նա ընդգծել է ԵՄ անդամ-երկրների հետ էներգետիկ անվտանգության խնդիրները լուծելու անհրաժեշտությունը: