Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մարտի 21-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիեւի մոտ ՊԱՏ երեք աշխատակիցների սպանության կազմակերպչի ձերբակալության մասին:
Նրա խոսքով, ձերբակալվել է անմիջական կատարողներից մեկը՝ Սումի շրջանի 22-ամյա մի բնակիչ, իսկ այսօր ձերբակալվել է նաեւ կազմակերպիչը՝ Կիեւի 25-ամյա բնակիչ, ով «Բելիյ մոլոտ» խմբավորման առաջնորդն է:
ՆԳՆ ղեկավարի խոսքով, ձեռնարկվում են միջոցներ հանցագործության երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Մարտի 2-ին «Բրովարի» անցակետում սպանվել էին պետավտոտեսչության երեք աշխատակիցներ: Հանցագործները նրանց սպանել էին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:




























