Ամերիկահայ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը ինտերնետային հայտնի սոցիալական Twitter ցանցում տեղադրել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված կոչ, ինչին սկսել են արձագանքել նաեւ թուրքերը:
Քարդաշյանի կոչի տակ «Meraals» ծածկանունով թուրք կինը գրել է, որ հնարավոր չէ ճանաչել այն, ինչը տեղի չի ունեցել: Քիմ Քարդաշյանը հիշյալ գրության տակ ավելացրել է. «Արդեն եկել է ժամանակը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:
Քարդաշյանի նկարներից մեկի տակ գրված է. «Այո, պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»: Թուրքերը անմիջապես արձագանքել են եւ նկարի տակ թուրքերին գովերգող կարգախոսներ թողել:




























