ԵԱՀԿ-ն որոշում է ընդունել մարդու իրավունքների հարցերով դիտորդական առաքելություն ուղարկել Ուկրաինա 6 ամիս ժամկետով: Ռուսաստանը նույնպես միացել է ԵԱՀԿ 56 անդամներին:
ԵԱՀԿ գործող նախագահ եւ Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը ողջունել է որոշումը:
ԵԱՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ մանդատի հարցում համաձայնությունը կարող էր ձեռք բերվել անդամ-պետությունների պատրաստականության շնորհիվ շարունակել երկխոսությունը նույնիսկ դժվարին պայմաններում:
Բուրկհալտերի խոսքով՝ բոլոր կողմերը կշահեն որոշումից: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն դարձյալ հաստատել է, որ երկխոսության զարգացման, շփման եզրեր գտնելու համար կենսական կարեւորության ձեւաչափ է հանդիսանում:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ու Շվեյցարիայի նախագահությունը կշարունակեն ջանքերը կամուրջների վերականգման եւ մարտահրավերների համատեղ որոշումների համար, որոնց հետ բախվել է Եվրոպան:




























