Մարտի 27-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան Ուկրաինայի հետ կապված նիստ կգումարի: Ինչպես հաղորդում է Լիգա-Նովոստին, այդ մասին հաղորդել է Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահի մամուլի քարտուղար Աֆաֆ Քոնջան:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ը որոշում էր ընդունել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Փաստաթուղթը աջակցել են 13 պետություններ, Ռուսաստանը դեմ է քվեարկել, Չինաստանտ ձեռնպահ է մնացել:

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ՄԱԿ ժողովների գլխավոր մարմինն է: Ասամբլեայի կազմում 193 պետություն է ընդգրկված՝ «մեկ պետություն՝ մեկ ձայն» սկզբունքով: Խաղաղության, անվտանգության կամ նոր անդամների ընդունման վերաբերյալ կարեւոր հարցերրը պահանջում են ձայների մեկ երրորդը: Մյուս հարցերի դեպքում մեծամասնությունն է անհրաժեշտ:

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, սակայն միջազգային մեծ հեղինակություն ունեն: