ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում պատվիրակները կքննարկեն ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը, հաղորդում է կազմակերպության կայքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, պատվիրակները ծրագրում են Ստրասբուրգում ապրիլի 7-11-ը կայացող նստաշրջանի ընթացքում քննարկել նաեւ Ուկրաինայում դեմոկրատական ինստիտուտների գործունեությանը սպառնացող վտանգները:

Օրակարգի նախագծում է ընդգրկվել նաեւ Ավստրիայի նախագահի ելույթը, Ղըրղըզստանին գործընկերոջ կարգավիճակի շնորհման որոշումը: Կներկայացվեն նաեւ զեկույցներ մարմնավաճառության, թրաֆիքինգի ու Եվրոպայում ժամանակակից ստրկության մասին: