Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար խաղի կանոնների աշխարհաքաղաքական փոփոխություն է հանդիսանում, որը պետք է ամրապնդի տնտեսական ու ռազմական կապերն ընդդեմ ռուսական ռազմական ագրեսիայի ուղղված Ուկրաինայի դեմ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հանդես գալող Բրյուսելում մարտի 21-ին:
«Տրասնատլանտյան կապերն ու ՆԱՏՕ-ն ավելի մեծ նշանակություն ունեն Եվրոպայի համար, քան երբեւէ»,- հայտարարել է նա:
Նա առաջնահերթ երեք ուղղություն է առանձացրել՝ հաստատել հավաքական պաշտպանության հակվածությունը, ամրապնդել Ուկրաինային եւ ողջ տարածաշրջանին տրամադրվող աջակցությունը, հասկացնել, որ «մենք չենք կարող այլեւս Ռուսաստանի հետ գործ ունենալ, ինչպես սովորաբար»:
Նրա խոսքով՝ այս տարի սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հիմնարար կլինի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որպեսզի երաշխավորեն՝ իրենք հնարավորությունների լիարժեք հատվածի են տիրապետում ամեն տեսակ սպառնալիքից պաշտպանելու եւ զսպելու համար:




























