Ավստրալիայում թեթեւ մարդատար օդանավի վթարի զոհ է դարձել հինգ մարդ, հայտնում է Agence France-Presse-ը: Դեպքը տեղի է ունեցել Բրիսբեն քաղաքի մերձակայքում:

Օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, որ վթարի է ենթարկվել Cessna 206 օդանավը: Նա նաեւ նշել է, որ վառելանյութի բռնկման պատճառով  «օդանավը մեկ րոպեում այրվել է»:

«Մենք կանչ ստացանք օդանավակայանից եւ դեպքի վայր ուղարկեցինք երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 10 րոպե անց», — հայտնել է Բրիսբենի հրշեջ ծառայության ներկայացուցիչը: Ըստ նախնական տվյալի` զոհվել է հինգ մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն: