ԱՄՆ-ի Նյու Յորքի Բրուքլին թաղամասում դեռահասը կրակոց է արձակել  լեփ-լեցուն ավտոբուսում` սպանելով մի մարդու, հայտնում է CBS հեռուստաալիքի կայքը:

Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ հինգշաբթի, երբ 14-ամյա կասկածյալը ավտոբուսում մի քանի կրակոց էր արձակել: Ուղեւորներից մեկը` 39-ամյա Էնջել Ռոջասը, վախճանվել էր գլխին ստացված վերքից: Տուժե՞լ են արդյոք ավտոբուսի մյուս ուղեւորները, չի հաղորդվում:

Ըստ ոստիկանության` դեռահասը, որի անունը չի նշվում, ցանկացել էր ավտոբուսում կրակել մեկ ուրիշի վրա եւ Ռոջասին պատահաբար էր վիրավորել: Կատարվածից հետո` հրաձիգը փորձել էր  փախչել խուճապահար ուղեւորների միջով, սակայն շուտով ձերբակալվել էր ոստիկանների կողմից: Այժմ քննիչները փորձում են պարզել` որտեղից է կասկածյալը ձեռք բերել զենքը եւ ինչ պատճառներով է կրակել ավտոբուսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Հրաձիգին մեղադրանքներ են ներկայացվել սպանության եւ ապօրինի զենք պահելու ու օգտագործելու մեջ: Դատի ամսաթիվը չի նշվում: