Նյու Ջերսիում հյուրանոցի հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել` ութը: Այս մասին նախօրեին հայտնել է շրջանի դատախազը:

Նա նշել է, որ տուժածները այրվածքներով եւ կոտրվածքներով` տեղափոխվել են հիվանդանոց, այժմ ընթանում է զոհվածների ինքնությունը պարզելու գործընթաց, հաղորդում է ՌՍՆ-ն։

Հյուրանոցում հրդեհի բռնկման պահին եղել է 40 մարդ` չնայած նախապես հաղորդվել էր հարյուրավոր կենվորների եւ հյուրանոցի աշխատակիցների մասին: Ըստ դատախազի` հրդեհի բռնկվելու պատճառները դեռ հայտնի չեն: