Ավստրալիայի մայրաքաղաքում մարտի 22-ին թեթեւ մարդատար մեքենայի վարորդը կորցրել է ղեկավարումը եւ բախվել երկրի վարչապետ Թոնի Էբոթի նստավայրի պատին:
Ոստիկանությունը հայտնել է, որ 65-ամյա վարորդը թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ կայուն վիճակում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարչապետի նստավայրում վթարի պահին ոչ ոք չի եղել:
Էբոթը ներկայումս պաշտոնական այցով Պապուա Նոր Գվիենայում է: Իմանալով կատարվածի մասին` նա լրագրողներին ասել է, որ իրեն ամենից շատ անհանգստացնում է վարորդի առողջությունը, եւ նրա շուտափույթ ապաքինման հույս է հայտնել:



























