Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում փողոցային ակցիաները վերջին ամսին 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել, հայտնում է Reuters-ը։

«Հեղափոխության ձգտող փոքրմասնությունը այնքան վնաս է հասցրել։ Նրանք այրել են համալսարանը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ էին ուսանում»,- ասել է Մադուրոն՝ նկատի ունենալով Վենեսուելայի արեւմուտքում գտնվող համալսարանը,որն այրել էին ցուցարարները, հայտնում է Gazeta.ru-ն։

«Սա բողոք չէ, այլ վանդալիզմ, ահաբեկչութուն», - ընդգծել է պետության ղեկավարը։

Վենեսուելայում փետրվարի 12-ից շարունակվող  անկարգությունների զոհերի թիվը աճել է 31-ի։