«Յանդեքսը» որոշել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար Ղրիմի տարբեր քարտեզներ ստեղծել, ընկերության պաշտոնական բլոգը վկայակոչելով՝ հայտնում է Gazeta.ru-ն։
«Այժմ մենք, եւ ոչ միայն մենք, նոր իրավիճակի ենք բախվել: Ղրիմի հանրաքվեից հետո ՌԴ նախագահը Սեւաստոպոլն ու Ղրիմը Ռոուսաստանին միանալու մասին օրենք է ստորագրել, իսկ ուկրաինայի Սահմանադրական դատարանը Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է ճանաչել: Մենք տարբեր երկրների օգտվողների համար ենք աշխատում եւ արտացոլում ենք նրանց շրջապատող իրականությունը, ուստի սկսում ենք փոփոխություններ ներմուծել մեր ծառայություններում», - հայտարարել են «Յանդեքսից»։
Նշվում է, որ yandex.ru-ն Ղրիմը ռուսական տարածք ցույց կտա, իսկ yandex.ua-ը՝ Ուկրաինայի։ Ավելի վաղ «Карты@Mail.Ru» ծառայությունը Ղրիմը ՌԴ-ի կազմում էր սկսել ցույց տալ։




























