Բուենոս-Այրեսում հարեւանուհին գտել է դրկից կնոջ՝ բնական եղանակով մումիա դարձած մարմինը, որին չէր տեսել ավելի քան 10 տարի։ Հարեւանուհին բնակարան էր մտել՝ կարծելով, թե այն այնտեղ ոչ ոք չի ապրում, հայտնում է Agence France-Presse-ը։
Նշվում է, որ 1953թ. ծնված Մարիա Ֆոնտանի մարմինն ուսունասիրվում է՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Քննության վարկածով՝ նա վախճանվել է 51 տարեկանում սրտի անեւրիզմից։
«Բոլորս ցնցված ենք, քանի որ ոչ մի ընտանիք նրա մահվան մասին չի հայտնել, ոչ ոք տհաճ հոտ չի զգացել, սա առեղծված է», - ասել է շենքի դռնապանը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Բնական եղանակով մումիայի վերածվելը հնարավոր է շոգ եւ չորային կլիմայի պայմաններում։



























