Ադրբեջանի բանակում շարունակվում են ինքնասպանությունները: Ինչպես հաղորդում է Kanal S տեղական հեռուստաընկերությունը, ադրբեջանական բանակում ինքնասպանության եւս մեկ փաստ է արձանագրվել:
Զաքաթալայի շրջանում գտնվող զորամասում, 22-ամյա Ալիսահիբ Քերիմովը վերջ է տվել կյանքին:
Զաքաթալայի կենտրոնական հիվանդանոցում բժշկական փորձաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ զինվորի մահվան պատճառը եղել է մկնդեղը, որը Քերիմովն ընդունել է մահից առաջ:



























