Կույր ու աղքատ Աիշան, որը մոտ կես տար Սաուդյան Արաբիայում զբաղվել է մուրացկանությամբ, «սեւ օրվա» համար ավելի քան մեկ մլն դոլար է հավաքել:
Փողոցում մուրացկանությամբ զբաղվելով, Աիշան կարողացել է 4 տներ գնել եւ մեկ մլն սաուդյան ռիալ կուտակել: Իր բոլոր խնայողությունները նա կտակել է բարեգործական նպատակների:
Arab News պարբերականի տվյալներով՝ կինը կույր է եղել եւ արաբական քաղաքի փողոցներում փող է մուրացել, որի արդյունքում նրան հաջողվել է մեծ քանակությամբ փող տնտեսել: Տեղական Okaz պարբերականը Աիշայի ժառանգությունը գնահատվում է 5 մլն Սաուդյան ռիալ կամ1,33 մլն դոլար, որոնց մի մասը ոսկե դրամներով է:
Բացի գումարից, կինը 4 տուն է գնել Ջիդդա քաղաքի նավահանգստում, որտեղ էլ հենց աշխատել է ավելի քան 50 տարի, հաղորդում է Russia Today-ը:
Այդ տներում ապրել են աղքատներ, որոնցից կույր կինը վարձ է վերցրել: Կնոջ մահանալուց հետո պարզվել է, որ նա իր ողջ կարողությունը կտակել է պետությանը՝ պնդելով, որ չունի մոտ հարազատներ: Կնոջ վերջին կամքն է եղել, որ իր կուտակած գումարը տրվի աղքատներին որպես օգնություն:
Աիշայի կուտակած գումարների մասին տեղյակ է եղել միայն նրա հարեւանը, որը վերջին տարիներին խնամել է նրան: Աիշան մահացել է 100 տարեկան հասակում:


























