Պակիստանի Բելուջիստանի նահանգում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 35 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Խուբ քաղաքի մոտ գտնվող մայրուղում: Անհայտ պատճառներով բենզակրի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, մեծ արագությամբ հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է երկու ուղեւորատար ավտոբուսների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ավտովթարի հետեւանքով վնասվածք է ստացել մոտ 30 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Վթարի պատճառով մայրուղու երթեւեկությունը փակվել է:



























