Պենտագոնը զինվորների համար հատուկ մասնակ մշակելու ակտիվ գործունեություն է ծավալել, որը կօգնի պահպանել ամերիկյան զինվորների ատամները:
Combat Gum (Զինվորական մաստակ) անունը կրող մաստակն արտադրում է վիրահատական հետազոտության զինվորական ինստիտուտ:
Հակաբակտերիալ պեպտիդների բարձր մակարդակի շնորհիվ մաստակը նվազեցնում է կարիեսի ռիսկը, հաղորդում է Russia Today-ը:
The New Yorker-ի տվյալներով՝ մաստակը մշակում են արդեն 7 տարի. հետազոտության վրա ծախսվել է 12 մլն դոլար: Առաջիկա տարվա ընթացքում այս արտադրանքի թեստ կանցկացվի: ԱՄՆ զինված ուժերը ամեն տարի ծախսում են 100 մլն դոլար՝ ստոմատոլոգիական ընթացակարգերի համար: Երբեմն զինվորները բժշկի դիմելու համար ստիպված են լինում մի մայրցամաքից անցնել մյուսը:
Ստոմատոլոգիական եւ վնասվածքաբանության հետազոտությունների ստորաբաժանման հրամանատար գնդապետ Ռոբերտ Հեյլի խոսքով՝ նորակոչիկների 40 տոկոսն առնվազն 3 հիվանդ ատամ ունի: Ուստի 2 դոլար արժողությամբ զինվորական մաստակի արդյունավետության դեպքում, այն կնպաստի ռազմական ծախսերի կրճատմանը:
Նախնապես մաստակը նախատեսված է եղել ջրի պակաս ունեցող տարածաշրջաններում ծառայող զինվորականների համար, բայց հիմա դրանք կապահովեն առաջին հերթին զինվորականների այն 15 տոկոսին, որոնք «ռիսկի գոտում» են եւ լնդերի հիվանդություն ունեն: Բացի այդ, «զինվորական մաստակը» կհայտնվի լայն վաճառքում:


























