Հորդանան գետի արեւմտյան ափին, փախստականների  Ջենին ճամբարում, այսօր՝ մարտի 22-ին, բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 3 պաղեստինցի:

Ինչպես հաղորդել է Sky News Arabia-ն, Իսրայելի անվտանգության ուժերը հետախուզման մեջ գտնվող «ՀԱՄԱՍ» շարժման գրոհայիններին ձերբակալելու գործողություն է իրականացվել: Զինվորները շրջափակել են գրոհայիններից մեկի տունը, իսկ երբ նա հրաժարվել է դուրս գալ, գրոհել են շենքը եւ սպանել նրան:
Ի նշան բողոքի, հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փողոց են ելել հարյուրավոր տեղի բնակիչներ եւ պաղեստինցիների ու իսրայելցիների միջեւ բախումներ են սկսվել:

Տուժածների կոնկրետ թվի մասին տվյալներ չեն հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: