Ավստրալացի գիտնականները տեսություն են մշակել, որով հանգամանորեն բացատրվում է, թե ցածր կալորիականությամբ սննդակարգը ինչպես է մեծացնում կյանքի տեւողությունը։ Պարզվում է՝ դա կապ ունի օրգանիզմի պաշտպանական մեխանիզմի վրա ազդեցության հետ, որը օրգանիզմին օգնում է գոյատեւել՝ հետագայում բազմացում ապահովելու համար։
Երբ օրգանիզմը սահմանափակ կալորիաներ է ստանում, անխուսափելիորեն կրճատում է էներգիայի վատնումը եւ նյութափոխանակությունը դանդաղում է։ Արդյունքում ծերացման տեպերը դանդաղում են, կյանքի տեւողությունը՝ ավելանում։
Եվ թեպետ բացարձակ ճշգրտությամբ ոչինչ ապացուցված չէ ու հետազոտությունները շարունակվում են, այնուամենայնիվ սննդի խելամիտ սահմանափակումները ծերության դեմ հիմնական դեղամիջոցներից են։


























