Չեխ գարեջրագործները նոպալ տեսակի կակտուսի հիմքով փորձնական գարեջուր են պատրաստել, հայտնում են մեքսիկական լրատվամիջոցները;
Նոպալն աճում է Մեքսիկայում, եւ Չեխիա այն հասնում է փշազերծված տերեւների տեսքով։ Հետո նոպալը չորացնում են եւ փոշի դարձնում, որից էլ արտադրվում է խմիչքը։
Այժմ արդեն 20 հեկտոլիտր ոչ ալկոհոլային խմիչք է արտադրվել, որը, ըստ գարեջրագործների, շատ հարմար է դիաբետիկների եւ մարզիկների համար։ Նաեւ 40 հազար շիշ կակտուսի հիմքով ալկոհոլային գարեջուր է արտադրվել, որը հիմնականում Մեքսիկա է ուղարկվել։
Այժմ ծրագրում են տարեկան 1-1,5 հազար հեկտոլիտր կակտուսի հիմքով գարեջուր արտադրել։ Չեխական կողմն արդեն բանակցություններ է վարում իր արտասովոր արտադրանքը Ռուսաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա արտահանելու հարցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ փորձագետների՝ նոպալից պատրաստված գարեջուրն ինքնատիպ «սննդային ռումբ» է, որը պարունակում է հակաօքսիդանտներ եւ 17 ամինաթթուներ, որոնցից ութը մարդու օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն են։


























