Դոնոր լինելը չափազանց օգտակար է առողջության համար։ Ամերիկացի գիտնականներն այս թեմայով լուրջ հետազոտություն են անցկացրել; Պարզվել է՝ պարբերաբար արյուն հանձնելը շատ դրական է անդրադառնում դիմադրողականության վրա։
Հետազոտությանը երկուսուկես հազարից ավելի մարդ է մասնակցել, որոնք անընդհատ արյուն են հանձնել։ մասնակիցների տարիքը 43-61 է եղել, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։
Փորձը ցույց է տվել, որ մշտական դոնորները ավելի քիչ են տառապել սրտային հիվանդություններից։ Այդ հիվանդությունների ռիսկը մոտ 90%-ով նվազել է, իսկ կաթվածների հավանականությունն ընդհանրապես վերացել է։ Միաժամանակ ինքնազգացողության եւ տրամադրության բարելավում է նկատվել, զգալի բարձրացել է դիմադրողականությունը։


























