Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ ԵՄ կողմից մարտի 20-ին ընդունված լրացուցիչ պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ցավալի է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել, որը կտրված է իրականությունից: Համարում ենք, որ ժամանակն է վերադառնալ համագործակցության պրագմատիկ հիմքերին, որոնք բխում են մեր երկրների շահերից»,-ասել է նա:




























