ԵԱՀԿ առաքելության մանդատն Ուկրաինայում, չտարածվելով Ղրիմի ու Սեւաստոպոլի  վրա, որոնք Ռուսաստանի մաս են կազմում, արտացոլում է իրավա-քաղաքական նոր իրողությունները, հայտարարել էն ՌԴ ԱԳՆ-ում:

Ուրբաթ երեկոյան ԵԱՀԿ մշտական խորհուրդը որոշում է ընդուբնել դիտորդական լայն առաքելություն ուղարկել Ուկրաինա, մանդատի մասին բանաձեւն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլո 57 պետությունների համաձայնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առաքելության մանդատն արտացոլում է իրավա-քաղաքական նոր իրողություններն ու չի տարածվում Ղրիմի եւ Սեւաստոպոլի վրա, որոնք Ռուսաստանի մաս են դարձել: Այն նախատեսում է միջազգային 100 քաղաքացիական դիտորդներ ուղարկել Կիեւ եւ Ուկրաինայի արեւմտյան, արեւելյան եւ հարավային 9 այլ քաղաքներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: