«Ռոսնեֆտ» եւ Pirelli կոնցեռնները Հայաստանում բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրման նախնական ՏՏՀ են կազմում, NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Ռոսնեֆտ» ընկերությունից։  Ընկերությունում նշել են, որ խորհրդային ժամանակներում Երեւանում գործող անվադողերի գործարանում ներդրումներ կատարելու մտադրություն չունեն (բութադիեն-ստիրոլային կաուչուկի  հիմնական կիրառությունը անվադողերի արտադրությունում է – խմբ.)։

Նախկինում, տեխնիկական առաջադրանքին համապատասխան, բրիտանական Jacobs Consultancy ընկերությունը «Նաիրիտի»  տեխնիկական եւ բնապահպանական վիճակի եւ անհրաժեշտ ներդրումների գնահատական էր տվել։ Գնահատումն անցկացվել էր Ամերիկյան ինժեներ-շինարարների ասոցիացիայի մեթոդաբանությամբ։ Միայն նախնական ՏՏՀ-ի կազմելուց հետո պարզ կդառնա՝ ինչ կաուչուկ է արտադրվելու եւ ինչ որտեղ՝ «Նաիրիտո՞ւմ», թե՞ նոր գործարանում։

Հիմնավորումը կազմում են «Ռոսնեֆտը», Pirelli Tyre Russia S.p.A-ն (Ռուսաստանում Pirelli-ի դուստր ձեռնարկությունը) եւ հայկական «Օիլ տեխնո» ՓԲԸ-ն՝ 2013թ.դեկտեմբերի 25-ին ստորագրված հուշագրի շրջանակում։

2010թ.-ից չգործող «Նաիրիտ» գործարանը ԽՍՀՄ-ում քլորապրենային կաուչուկի միակ արտադրողն էր։