Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային վերադարձնել գողացված ակտիվները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայիմ Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթը գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Ապացույցների բազան հավաքելուց հետո, որը կօգնի նույնականացնել գողացված միջոցները, այսօր առաջնահերթություն է հանդիսանում, դրա ստեղծումը թույլ կտա վերոհիշյալ ակտիվների վերադարձման կողմնորոշիչ գրաֆիկ կազմել»,- հայտարարել է Սայմոն Սմիթը, հաղորդում է  «Liga»-ն:

Դիվանագետի կարծիքով՝ հետաքննությունը հարկավոր է անցկացնել համաշխարհային ֆինանսական կենտրոններում ՝ օտարերկրյա կապիտալի համար հարկային արտոնություններով, մասնավորապես Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Ջիբլարթարում եւ այլն: