Հոլանդիայի Ռոտերդամի կենդանաբանական այգում օրերս հուզիչ տեսարանի են ականատես եղել, երբ ազատավանդակները 25 տարի մաքրած անբուժելի հիվանդ աշխատակցին բերել են աշխատավայր՝ գործընկերներին հրաժեշտ տալու։ Սակայն քաղցկեղով հիվանդ Մարիոյին առաջինը հրաժեշտ է տվել... ընձուղտը։ Երբ շարժական մահճակալը մոտեցրել են ազատավանդակին, կենդանին արագ մոտեցել եւ համբուրել է Մարիոյին՝ քիթը նրա դեմքին հպելով։

Պահն այնքան հուզիչ է եղել, որ ներկաներից շատերը արտասվել են։ Մարիոն համարյա չի շարժվում եւ խոսում է մեծ դժվարությամբ, բայց խոսքերն ավելորդ էին, նրա դեմքին արտացոլված էին բոլոր զգացմունքները։

Բազմաթիվ ուսումնասիրություններ կան այն մասին, որ կենդանիներն զգում են մարդկանց հիվանդությունները, գրում է Independent-ը; Ընդ որում՝ խոսքը նաեւ առանց ախտանշանների հիվանդությունների մասին է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։