Հայաստանի ինտեգրացումը Միացյալ մաքսային միություն պետք է հնարավորինս դանդաղեցվի: Այդ մասին մարտի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանին պետք է հայտարարել, որ նրա կոնֆլիկտների, մասնավորապես կապված Ուկրաինայի հետ, Հայաստանի տնտեսությունը դոնորական գումարներ է կորցնում:

Մակարյանի կարծիքով՝ նախադրյալներ չկան, որ Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները կմեղմանան, ավելի շուտ հակառակը:

Եթե դրանից Ռուսաստանի տնտեսությունն անկում ապրի, դա ծանր հետեւանքներ կունենա Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների համար: Նշանակում է, նրանք կմնան տանն ու կլրացնեն գործազուրկների շարքերը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am