Այսօր Կիեւում հանդիպել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, փոխանցում է ՈՒՆՆ-ն։

Արսենի Յացենյուկը գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել այս բարդ ժամանակահատվածում Ուկրաինա այցի համար։ Բան Կի-Մունը Յացենյուկին շնորհավորել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ. «Սա շատ լավ նշան է, որը ցույց է տալիս ձեր երկրի ինքնիշխան որոշման մարմնավորումը»։

Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան իր պատմության ամենադժվար եւ դրամատիկ մարտահրավերներին է դիմակայում.« Ուկրաինացի ժողովուրդն այժմ այնպիսի ցնցում է ապրում, որը չպետք է ապրի ոչ մի երկիր; Ես այստեղ եմ փորձության այս պահին  Ուկրաինայի ժողովրդին եւ իշխանությանը համերաշխություն հայտնելու համար», - ընդգծել է Բան Կի-Մունը։