Քալիֆորնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ծրագիրը Ֆրեզնո քաղաքում, Լոնդոնի Կոմիտասի եւ Լեոն Փիթերսի ինստիտուտի հետ համատեղ մարտի 30-ին կբացի «Հիշելով բիթլիսահայերին» ցուցահանդեսը:

Այն տեղի կունենա Հենրի Մեդենի անվան գրադարանի երկրորդ հարկում, որը կտեւի մինչեւ ապրիլի 30-ը, գրում է «Asbarez»-ը:

Ցուցահանդեսի բացման առթիվ տեղի կունենա ընդունելություն, որի ժամանակ կներկայացվեն եզակի լուսանկարներ, փաստաթղթեր եւ Բիթլիսի քարտեզը: