Փարիզի Colette ոսկերչական խանութից առնվազն 700 հազար եվրոյին համարժեք թանկարժեք իրերի գողություն է կատարվել, հայտնել են տեղի ոստիկանությունից։
Ըստ ոստիկանության՝ մոտոցիկլետավարի սաղավարտով երկու անհայտ անձինք, զինված կացնով ու հրազենով, ներխուժել են խանութ, որը Ելիսեյան պալատի փողոցում է գտնվում։ Խանութում շուրջ տասը գնորդ է եղել։
Կողոպուտից հետո հանցագործները մոտոցիկլետով հեռացել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Զբոսաշրջային այդ թաղամասում մարտի 15-ին եւ 17-ին եւս ոսկերչական խանութներ էին թալանվել։ Վնասի չափը հասնում է հարյուր հազարավոր եվրոների։



























