ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի հրամանատարի առջեւ խնդիր է դրել հնարավորություն տրամադրել Ուկրաինայի Զինված ուժերի անձնակազմին, որը ցանկություն է հայտնել լքել Ղրիմի հանրապետության տարածքը, կազմակերպված կերպով հաստատվել Ուկրաինայի տարածքում: Այդ մասին մարտի 22-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
«Ընթացիկ տարվա մարտի 21-ի դրությամբ Ուկրաինայի Զինված ուժերի՝ Ղրիմի Հանրապետությունում գտնվող ավելի քան 18 հազար զինծառայողներից Ուկրաինա մեկնելու ցանկություն են հայտնել մոտ 2000 մարդ»,- նշել են զինվորական գերատեսչությունում:




























