Օրական մոտ 1.4 հազար երեխա աշխարհում մահանում է վարակների պատճառով, որը խմելու ջրի բացակայության եւ սանիտարահիգիենիկ վատ պայմանների հետեւանք է: Այդ մասին ասվում է ՄԱԿ Մանկական հիմնադրամի(UNICEF) հայտարարության մեջ՝ կապված մարտի 22-ին Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա հետ:

Կազմակերպությունը, որի շտաբ-բնակարանը Ժնեւում է, ընդգծում է, որ չնայած ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 2010թ.-ին ընդունած բանաձեւի, որն ամրագրում է մարդու ջրի իրավունքը, այսօր 768 մլն մարդ աշխարհում անվնաս խմելու ջրի հնարավորություն չունի: Մեծամասամբ բնակվում են հեռավոր գյուղերում կամ քաղաքների աղքատ թաղամասերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

UNICEF-ի եւ Ջրային ռեսուրսների պահպանման համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ջրից զրկված մարդկանց երկու երրորդ հատվածն ապրում է 10 երկրում՝ Չինաստան(108 մլն մարդ), Հնդկաստան(90 մլն), Նիգերիա(63 մլն), Եթովպիա(43 մլն), Ինդոնեզիա(39 մլն), Կոնգո(37 մլն), Բանգլադեշ(26 մլն), Տանզանիա(22 մլն), Քենիա(16 մլն) եւ Պակիստան(16 մլն): 71 տոկոս տուժում են կանայք ու երեխաներ:

Հաշվի առնելով կլիմայական արդի սցենարները՝ 2003թ.-ին Երկր բնակչության մոտ կեսն ապրելու ջրի հետ խնդիրներ ունեցող շրջաններում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2035թ.-ին կկրկնապատկվի: