Մալազիայի  իշխանությունները հայտնել են, որ Չինաստանի արբանյակները Հնդկական օվկիանոսի հարավային մասում օբյեկտներ են լուսանկարել, որոնք կարող են մարտի 8-ին անհետացած Malaysia Airlines-ի օդանավի բեկորները լինել։

Այս պահին Չինաստանն այնտեղ նավ է ուղարկում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր,որ Ավստալիայի նավերն ու օդանավերն արդեն երրորդ օրն անընդմեջ  շարունակում են ուսումնասիրել Հնդկական օվկիանոսի հարավային մասը։

Կուալա Լումպուրից Պեկին МН370 չվերթն իրականացնող Boeing-777-ն անհետ կորել էր մարտի 8-ին։ Օդանավում եղել էր 239 մարդ, որոնցից  153-ը՝ Չինաստանի քաղաքացի։