Ուկրաինա կժամանեն ԵԱՀԿ 400 դիտորդներ՝ երկրում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Ես ուրախ եմ, որ մեզ երեկ երեկոյան երկար բանակցություններից հետո հաջողվել է պայմանավորվել ԵԱՀԿ առաքելություն ստեղծելու հարցում: Այստեղ կարող են ժամանել առաջին դիտորդները, որոնց թիվը 400 է, բայց առաջին անգամ են մեկնում Ուկրաինայի արեւելք, հարավ եւ արեւմուտք: Նրանք կդիտարկեն իրավիճակը եւ հայտնեն մեզ: Շուտով այստեղ կարող են գալ հարյուրավոր դիտորդներ: Մենք հույս ունենք, որ դա կնպաստի իրավիճակի դեէսկալացիային»,-ասել է գերմանացի նախարարը:
Առաքելությունը կոչված է նպաստել լարվածության նվազեցմանը եւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը: Առաքելությունը կհամակարգի եւ կաջակցի ԵԱՀԿ գործադիր կառույցների աշխատանքը, ինչպես նաեւ կհամագործակցի ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ այլ միջազգային կառույցների հետ:
Նախնական փուլում առաքելությունը կազմված կլինի 100 քաղաքացիական դիտորդներից, եւ Ուկրաինայում կլինի 6 ամսով: Առաքելության մանդատը կարող է երկարացվել ՈՒկրաինայի կողմից համապատասխան ցանկության դեպքում: Դիտորդները կլինեն Ուկրաինայի 9 տարածաշրջաններում, իսկ գլխավոր գրասենյակը կլինի Կիեւում:




























