45 տարով գումարներ ներդնելու գործիք աշխարհում չկա. նույնիսկ եթե մենք ֆինանսավորեինք Մարս թռչող արբանյակը, 20 տարուց ավելի պարտք չեն տալիս: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում «Դեմ եմ» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ՀԱկ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«45 տարով պարտք տալը Գինեսի ռեկորդ է, հիմարություն: Եթե իշխանություններն ասեն նման բան կա աշխարհում, ես հեռուստատեսությամբ «ծուղրուղու» կկանչեմ:
Սա ռեֆորմ չի: Այս գործը անհնար է պարտվել, սա հաղթող գործ է: Լավ կպեք, իրար հետ մի բանավիճեք, հաղթանակ է լինելու շատ զիլ»,-ընդգծեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























