Լիբանանի Տրիպոլիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համակիրների եւ հակառակորդների զինված բախումների զոհ է դարձել 11 մարդ, փոխանցում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների աղբյուրը։

Տրիպոլիում ուրբաթ օրը զինված երկու  բախում է տեղի ունեցել, վերջինի ընթացքում յոթ մարդ է զոհվել՝ գրոհայիններ եւ խաղաղ բնակիչներ։ Ավելի վաղ տեղի ունեցած բախման ժամանակ զոհվել էր չորս մարդ, բոլորն էլ՝ զինված խմբավորումների անդամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սիրիայի պատերազմը լիբանանցիներին պառակտել է։ Շիաները, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի անդամները, աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սուննիները ընդդիմությանն են համակրում։