Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մաֆիայի առաջնորդներին կոչ է արել ապաշխարել, փոխել կյանքն ու չարություն գործելուց առաջ կանգ առնել:

Պոնտիֆիկը աղոթել է մաֆիայի զոհերի հարազատների հետ, հաղորդում է «Վատիկանի ռադիոյի» ռուսական ծառայությունը:
«Խնդրում եմ ձեզ, փոխեք ձեր կյանքը, ապաշխարհեք, կանգ առեք, նախքան չար արաք գործելը: Մենք կաղոթենք ձեզ համար: Ձնկաչոք եմ խնդրում՝ հանուն հենց ձեզ»,-ասել է Հռոմի Պապը, հաղորդում է «Վատիկանի ռադիոն»:

Նա ընդգծել է, որ կյանքը, որը վարում են մաֆիոզները, նրանց երջանիկ չի դարձնում, իսկ իշխանությունն ու փողը իրենց հետ չեն տանելու: Ֆրանցիսկոս Պապը հույս է հայտնել, որ «պատասխանատվության զգացումը աստիճանաբար կհաղթի կոռուպցիային»: