Մարտի 19-ին, ժամը 20.15-ին, 42-ամյա Արթուր Հ.-ն ոստիկանության Սեւանի բաժնում կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 հատ նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 3 պայթուցիչ եւ 5,45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
**
Մարտի 21-ին, ժամը 17.30-ին, 1961 թ. ծնված Մանվել Չ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել էինքնաշեն 2 նռնակ եւ «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
***
Մարտի 21-ին, ժամը 18.00-ին, 1992 թ. ծնված Արտյոմ Հ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























