Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի վերջնամասում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել բետոնե պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: