Ոստիկանության Արմավիրի բաժնում, այսօր՝ մարտի 22-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ամասիա-Հուշակերտ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել առվի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























