Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, մարտի 21-ին, ժամը 22.20-ին, Չերնիշեվսկու փողոցի թիվ 41 հասցեից բերման են ենթարկել 28-ամյա Նարեկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:



























