2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ եւ փաստաթղթեր գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարինեն 59-ամյա Կարինե Հ.-ն է, որը մարտի 21-ին, ժամը 18.30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման է ենթարկվել եւ ներկայացվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: