75-ամյա Լենա Ք.-ն, մարտի 21-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 79-ամյա Կարլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին եւ բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ ձեռքի ժամացույց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























