Փոքրիկ փոկը, որն առանց մոր էր մնացել, օգնության համար սողալով մարդկանց մոտ է հասել:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լեբյաժե գյուղի բնակիչը իր տան բակում մոխրագույն փոկի փոքրիկ ձագ է հայտնաբերել: Հատկանշական է, որ տնից մինչեւ Ֆիննական ծոց նվազագույնը 100 մետր հեռավորություն կա, սակայն փոկի մեկ շաբաթական ձագը սողացել է, նույնիսկ ցանկապատի վրա բարձրացել:

Լեբյաժյեի փոկն այս տարվա ընթացքում դարձել Ռեպինոյի փոկերի վերականգնողական կենտրոնի չորրորդ հիվանդն է դարձել: Երկու փոքր փոկերի հայտնաբերել են անցյալ հանգստյան օրերին Կրոնշտադտում: Դրանց փոթորիկն էր բերել, որն անցել էր Ֆիննական ծոցով: Ձագերից մեկը մեկուկես շաբաթական է, մյուսը՝ 2-3 օրական: Երրորդին հայտնաբերել են Սոսնովի Բոր քաղաքի բնակիչները չորեքշաբթի օրը:

Մասնագետների խոսքով՝ Ֆիննական ծոցի բնակիչների բազմացման շրջանն անպարենպաստ է ընթանում՝ անոմալ տաք ձմռան եւ սառույցի գրեթե բացակայության պատճառով: Կենտրոնի աշխատակիցները խնդրում են Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի բնակիչներին ձագերի հայտնաբերման բոլոր դեպքերի մասին տեղեկացնել: Ֆիննական ծոցի ռուսական հատվածում 600-700 մոխրագույն փոկ է բնակվում: