Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցությունը կշարունակեն այնպես, ինչպես եղել է առայսօր, նույն ձեւաչափով, NEWS.am-ի թղթակցի՝ համագործակցության ձեւաչափի հնարավոր փոփոխության մասին հարցին ի պատասխան նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Համագործակցությունը կշարունակվի գոյություն ունեցող ձեւաչափով։ Շարունակվում է նախկինում մշակված եւ համաձայնեցված ծրագրերի եւ նախագծերի իրագործումը», - ընդգծել է Հովհաննիսյանը։


























