Գյումրիում ոստիկանների եւ բժշկի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը հանգուցալուծվել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանն ասաց, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին կայացրել է դատավճիռ: Ըստ այդմ՝ Վահագն Մադոյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նա դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով, բայց դատարանը որոշել է այն պայմանականորեն չկիրառել: Փաստաբանն ասաց, որ Վահագն Մադոյանը ազատության մեջ է, աշխատանքի է գնում եւ պաշտպանյալը ցանկություն չունի վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, քանի որ զբաղված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն ՄադոյանինՎահագն Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում իշխանության ներկայացուցչի՝Հ.Աղաբեկյանի նկատմամբ,կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, դրսեւորելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք, փորձել է ձեռքով հարվածել, որի արդյունքում Վ.Մադոյանի ձեռքը կպել է Հ.Աղաբեկյանի դեմքին դրված օպտիկական ակնոցներին, ինչի հետեւանքով ակնոցներն ընկել են գետնին ու վնասվել: Վահագն Մադոյանը կալանավորվել էր, բայց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել:



























